Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն կտրուկ վատացրել է Ռուսաստանի տնտեսական զարգացման գնահատականը


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կտրուկ վատացրել է Ռուսաստանի տնտեսության առաջիկա զարգացման գնահատականը։

Ըստ հիմնադրամի, Ռուսաստանի տնտեսությանը ավելի լուրջ անկում է սպասում, քան կանխատեսում են երկրի կառավարությունում։ Մասնավորապես, հիմնադրամի տվյալներով, համախառն ներքին արդյունքը 2009 թվականին նվազելու է 0,7 տոկոսով` նախկին 0,2-ի փոխարեն:

Մոսկովյան արժութային բորսայում այսօր դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է եւ վաղվա համար կազմել 34,5 ռուբլի` 1 ռուբլի 30 կոպեկով ավելի, քան ընթացիկ պաշտոնական փոխարժեքը։

Փորձագետները ԱՄՀ-ի գնահատականը բացատրում են բնակչության եկամուտների կտրուկ նվազմամբ։

«Բնակչության եկամուտների նվազումը, գործազրկության աճը, աշխատավարձերի հետ կապված կուտակված պարտքերը խոսում են այն մասին, որ տնտեսության նահանջը կարող է կազմել 2-2,5 տոկոս», - ասում է Զարգացման կենտրոնի ավագ փորձագետ Վալերի Միրոնովը։

Ռուսաստանի կառավարությունը այսօր հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության եկամուտները նվազել են 11,6 տոկոսով։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրի արժութային ռեզերվը նվազել է գրեթե 10 միլիարդ դոլարով եւ այսօր կազմում են 386 միլիարդ դոլար. անցած տարվա օգոստոսին այն կազմում էր 600 միլիարդ դոլար։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG