Մատչելիության հղումներ

Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարճ առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խոսնակի փոխանցմամբ` Պուտինը առանձնազրույցներ է ունեցել նաեւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:

«Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ` երեկ Դավոսում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հանդիպումը: Հանդիպման մանրամասները թուրքական գործակալությունը չի հաղորդում: Ըստ նույն աղբյուրի` այսօր նախատեսված է Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը:

Դավոս մեկնելուց առաջ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել նման հանդիպման հնարավորությունը: «Սարգսյանի հետ հանդիպմանը խանգարող հանգամանքներ չկան: Չեմ բացառում, որ հանդիպումը կայանա», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել էր Թուրքիայի վարչապետը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG