Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորված պատգամավորները պահանջելու են գումարել Ազգային ժողովի նիստ` իրենց մասնակցությամբ


Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը այսօր «Ազատությու» ռադիոկայանին փոխանցեց, որ վաղը Ազգային ժողովի նամակների բաժին պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ստորագրությամբ մի նամակ կմուտքագրվի` ուղղված Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նամակով պատգամավորները պահանջում են իրենց մասնակցությամբ Ազգային ժողովի նիստ հրավիրել, որտեղ երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հնարավոր կլինի պահանջել իրենց մեղքն ապացուցող հիմքեր:

Կալանավորված պատգամավորները համարում են, որ չկան հիմքեր իրենց 11 ամիս անազատության մեջ պահելու համար:

Անցած տարվա մարտի 4-ին Ազգային ժողովը բավարարեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու` գլխավոր դատախազության միջնորդությունը:

Նշված պատգամավորները մեղադրվում են «սպանությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ հրահրելու» եւ «իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված գործողություններ» իրականացնելու մեջ:

Հովիկ Արսենյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե «մենք իրավական պետությունում ապրեինք, խորհրդարանը պարտավոր պետք է լիներ դատախազից պահանջել պատգամավորներին կալանքի տակ պահելու հիմքեր ներկայացնել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG