Մատչելիության հղումներ

Այս տարի 50 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից


Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ-ի) տվյալներով՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում այս տարի ավելի քան 50 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից:

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այսօր զեկույց է հրապարակել, որը 2009 թվականին կանխատեսում է գործազրկության համաշխարհային մակարդակի աճ՝ մինչեւ 6.1 տոկոս` 2007 թվականի 5.7 տոկոսի համեմատ: Համաշխարհային տնտեսական իրավիճակի հետագա վատթարացման դեպքում զեկույցը կանխատեսում է գործազրկության աճ մինչեւ 7.1 տոկոսով:

Կանկատեսվում է, որ 18-ից 30, իսկ տնտեսական անբարենպաստ զարգացումների դեպքում՝ մինչեւ 50 միլիոն մարդ 2009-ին կհամալրի գործազուրկների շարքերը ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG