Մատչելիության հղումներ

Վրաստանը ռուս զինվորին ապաստան է առաջարկել


Վրաստանն այսօր հաստատել է տեղեկատվությունը, որ իրենց մոտ է գտնվում ռուսական բանակի զինծառայող, 21-ամյա Ալեքսանդր Գլուխովը:

Ռուսական աղբյուրները նշում են, որ վրացական ուժերը զինվորին գերի են վերցրել Հարավային Օսիայում, որտեղ, ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, ռուսական ուժեր են տեղաբաշխված:

Սակայն, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը եւ ինքը՝ Գլուխովը, հայտնել են, որ ռուս զինծառայողն իր կամքով է անցել վրացական ուժերի կողմը եւ ապաստան է խնդրել՝ փորձելով խուսափել ռուսական բանակում տիրող «անտանելի պայմաններից»:

Վրաստանի իշխանությունները ողջունել են Գլուխովին, նրան բնակարան են տրամադրել, Թբիլիսիի McDonald’s ռեստորանում հյուրասիրել ընթրիքով:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտնել է, որ վրացական իշխանությունները նույնիսկ զանգահարել են ռուս զինվորի ծնողներին եւ նրանց հրավիրել են Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG