Մատչելիության հղումներ

Ռաուլ Կաստրոն ժամանում է Մոսկվա


Այսօր մեկշաբաթյա այցով Մոսկվա է ժամանում Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:

Սա Ռաուլ Կաստրոյի առաջին այցն է Ռուսաստան վերջին 24 տարիների ընթացքում:

Խորհրդային Միությունը եւ Կուբան սերտ հարաբերություններ էին պահպանում «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, սակայն 1991 թվականից` Միության փլուզումից հետո դրանցում որոշակի սառնություն է նկատվում:

Անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հավանա կատարած այցը վերլուծաբանները բացատրեցին երբեմնի հարաբերությունները վերականգնելու ձգտմամբ:

Ռուսաստանյան պաշտոնյաների փոխանցմամբ` ակնկալվում է, որ Կաստրոյի մոսկովյան բանակցությունների օրակարգում կլինեն էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկվում է Կուբային ռուսաստանյան ապրանքներ գնելու համար 20 միլիոն դոլարի փոխառություն տրամադրելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG