Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո նորընտիր պատրիարքին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր շնորհավորել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու առիթով:

«Մենք հոգեւոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քույր Եկեղեցին Աստծո կամքով ընտրեց իր արժանի Հովվապետին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին: Զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ, իրականացնելով հսկայական հոգեւոր եւ հասարակական գործունեություն` Դուք, իբրեւ հոգեւոր առաջնորդ, արժանացաք Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես էլ քույր Եկեղեցիների միլիոնավոր հավատացյալների եւ եկեղեցականների սիրուն եւ հարգանքին», - մասնավորաբար, ասված է Վեհափառի ուղերձում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ սերտ գործակցությամբ երկու եկեղեցիները կշարունակեն հարստացնել դարավոր բարեկամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG