Մատչելիության հղումներ

Փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից երկու մարդ է զոհվել


Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվական բաժինը, երեկ ժամը 17:30-ի սահմաններում, 1983 թվականին ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադեւոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում եւ Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվել ադրբեջանական հենակետերի կողմը: Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնել նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել:

Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադեւոսյանը եւ պայմանագրային զինծառայող, 1983 թվականին ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը:

Նախնական տվյալներով` հակառակորդի կողմից եւս կան զոհեր ու վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Թադեւոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում:

Մանրամասները հետաքննվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG