Մատչելիության հղումներ

«Կենգուրու» մրցույթ` մաթեմատիկա բոլորի համար


«Կենգուրու»-ն սկիզբ է առել Ավստալիայում 1980-ականների սկզբին ու շատ շուտով լայն տարածում է գտել գրեթե բոլոր մայրցամաքներում:

«Նախորդ տարի Հայաստանը առաջին անգամ մասնակցեց «Կենգուրու» մրցույթին փորձնական կարգով, սակայն այս տարի արդեն Հայաստանը դարձավ մրցույթի պաշտոնական անդամ», - ասում է «Այբ» կրթական հիմադրամի ծրագրերի տնօրեն Դավիթ Սահակյանը: - «Ի տարբերություն տեղական ու միջազգային օլիմպիադաների եւ մրցույթների, այս մրցությում մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձեւերի փայլուն իմացություն կամ ասենք միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Մրցույթի նպատակներից է ընդհանուր հետաքրքրվածություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ այն առավել գրավիչ եւ սիրելի դարձնել երեխաների համար»:

Մրցույթն ունի տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել 3-ից 11-րդ դասարանցիներ:

Մրցույթն ամբողջ աշխարհում վճարովի է: Մեզ մոտ սահմանված է 970 դրամ սիմվոլիկ գումար, որը մուծելուց հետո աշակերտը իրավունք ունի մասնակցել մորցույթին: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա Դավիթ Սահակյանի խոսքերով ակնկալվում է 5000 երեխայի մասնակություն Երեւանից եւ Հայաստանի մյուս մարզերից:

«Կենգուրու» մրցույթին մասնակցած բոլոր աշակերտները ստանում են հավաստագրեր եւ հուշանվերներ, լավագույններին շնորհվում են պատվոգրեր եւ հուշանվերներ, իսկ հաղթողները մեկնում են միջազգային ամառային ճամբարներ Եվրոպա:


Անի Թադեւոսյան
XS
SM
MD
LG