Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության շրջանակներում առաջիկա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանն ու այդ մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցերի: Համաշխարհային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Համաշխարհային բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալանին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG