Մատչելիության հղումներ

Մել Գիբսոնը չի՞ նկարահանի ցեղասպանության մասին ֆիլմը


Hollyscoop ինտերնետային կայքէջի փոխանցմամբ, Հոլիվուդի գերաստղ, բեմադրիչ եւ դերասան Մել Գիբսոնը մտադիր չէ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը:

Անցած ամիսների ընթացքում էլեկտրոնային եւ տպագիր մամուլում մի քանի անգամ տեղեկություններ էին հրապարակվել, թե Գիբսոնը ցանկանում է նկարահանել ֆիլմ Ֆրանց Վերֆելի հեղինակած «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի թեմայով:

Հաղորդվել էր նաեւ, թե մեկ այլ գերաստղ՝ Սիլվեսթր Սթալոնեն, մտադիր էր նկարահանվել այդ ֆիլմում, սակայն հրաժարվել է այդ մտքից, երբ էլեկտրոնային փոստով բողոքի հազարավոր նամակներ է ստացել Հայոց ցեղասպանությունը ժխտող ASIMED թուրքական լոբբիստական կազմակերպությունից:

Ծագումով հայ երիտասարդ լրագրողների հիմնադրած Hollyscoop-ը, որը լուսաբանում է շոու բիզնեսի անցուդարձը, պարզաբանումների համար դիմել է Մել Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նիրոբին, ով արձագանքել է, թե «նման ֆիլմ նկարահանելու որեւէ ծրագիր ընդհանրապես չի եղել»:

Կայքէջի փոխանցմամբ` Գիբսոնն այժմ զբաղված է մեկ այլ նախագծով. նա պատրաստվում է նկարահանվել «Խավարի վերջը» ֆիլմում` քննիչի դերում, ով փորձում է բացահայտել իր դստեր սպանության հանգամանքները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG