Մատչելիության հղումներ

logo-print

Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Գառնիկ Իսաղուլյանը` Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ


Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Գառնիկ Իսաղուլյանը` Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` համապատասխան հրամանագրերը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր:

Վիգեն Սարգսյանը 1995-98 թվականներին աշխատել է Ազգային ժողովում՝ որպես խորհրդարանի նախագահի օգնական, իսկ այնուհետեւ` խորհրդական: 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում որպես սպա՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը: 2003 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի օգնական:

Գառնիկ Իսաղուլյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր նախագահի խորհրդականի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG