Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Երեւանի պետական համալսարան: Նախարարը խոսեց բանակ-կրթության օջախ կապի մասին եւ շեշտեց, որ նախարարությունը կարեւորում է դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ու բանակի միջեւ եղած կապի հաստատումն ու ամրապնդումը:

Սեյրան Օհանյանը ամփոփեց նախորդ տարին` խոսելով հիմնականում պաշտխանության նախարարության 2008-ի հաջողությունների մասին. - «Եղել են նաեւ աշխատանքային թերություններ, բայց այդ մասին այստեղ խոսել չեմ ցանկանում: Որքան քիչ լինեն մեր բացթողումները, այնքան ավելի մարտունակ կլինի մեր բանակը»:

Պաշտպանության նախարարությունում ձեւավորել են նոր կառույցներ` Պաշտպանական քաղաքականության վարչություն եւ Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչություն:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG