Մատչելիության հղումներ

logo-print

Լուիս Մարիա դե Պուչ. «Չեմ կարծում, թե Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը չի կարծում, թե Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կզրկվի ձայնի իրավունքից: Այդ մասին նա հայտարարեց այսօր Ստրասբուրգում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա փոխանցմամբ, Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի` Հայաստան կատարած վերջին այցից հետո որոշակի քննարկումներ եղել են Հայաստանի իշխանությունների կողմից օրենսդրական եւ այլ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Լուիս Մարիա դե Պուչը հույս հայտնեց, որ մինչեւ ապրիլ աստիճանաբար այդ փոփոխությունները կկատարվեն:

Այսօր ավելի ուշ կսկսվի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու են այդ հարցերը:


Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG