Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնել է Ցյուրիխ, որտեղ հունվարի 27-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Մինսկի խմբի համանախագահների` անցած շաբաթ տարածաշրջան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 28-ին Շվեյցարիայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Այդ հանդիպմանն էլ նախորդելու է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG