Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում լրտեսության կասկածանքով երկու հայեր են ձերբակալվել


Վրաստանում լրտեսության եւ ապօրինի զինված խմբեր ստեղծելու կասկածանքով երկու հայեր են ձերբակալվել: Այդ փաստը այսօր հաստատել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ախալցխայի բնակիչներ Գրիգորի Մինասյանը եւ Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են հունվարի 22-ին:

Քրեական գործի քննությունն իրականացնում է ներքին գործերի նախարարության հակահետախուզության վարչությունը:

Վրացական աղբյուրները այլ մանրամասներ չեն հաղորդում:

«Այս գործով տվյալ փուլում կարելի է միայն ասել, որ երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Մնացյալի մասին կհայտարարվի ավելի ուշ», - Civil.ge էլեկտրոնային պարբերականին ասել են ներքին գործերի նախարարությունում:

«Ռեգնում» գործակալության տվյալներով` Մինասյանը Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրենն է, Հակոբջանյանը` «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG