Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգ է մշակվում


Հայաստանում մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է այսօր` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: «Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը», - ասված է հաղոդագրությունում:

Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG