Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը երեկ հաստատել է երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` կողմ են քվեարկել 94, դեմ` 2 սենատորներ:

Հիլարի Քլինթոնի կողմից իր նոր պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցել է նաեւ նրա ամուսինը` նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը անցած տարվա նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հետ մրցակցում էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար, սակայն ի վերջո դուրս եկավ ընտրապայքարից` իր աջակցությունը հայտնելով Օբամային:

Ընտրություններից հետո Օբաման Քլինթոնին առաջարկեց ղեկավարել դիվանագիտական գերատեսչությունը, եւ առաջարկը ընդունվեց:

Պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի հաստատման հարցով լսումները Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացել էին մեկ շաբաթ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG