Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը առաջարկում է անձնական բժշկի կողմից հետազոտվելու հնարավորություն տալ Հակոբ Հակոբյանին


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին առաջարկում է հնարավորություն տալ, որպեսզի «7-ի գործով» անցնող Հակոբ Հակոբյանի անձնական բժիշկը հետազոտի կալանքի տակ գտնվող պատգամավորին եւ իր հսկողության տակ պահի բուժման հետագա ընթացքը:

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Հակոբ Հակոբյանի փաստաբանը, ինչպես նաեւ քաղաքացի Արմեն Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր դիմումով հայտնել են Հակոբ Հակոբյանի առողջության վատթարացման մասին: Դիմումատուները հայտնել են նաեւ, որ Հակոբ Հակոբյանը ցանկանում է, որպեսզի իրեն հետազոտի եւ բուժօգնություն տրամադրի իր անձնական բժիշկը», - ասված է օմբուդսմենի այսօրվա նամակում:

Հակոբ Հակոբյանը եւ «7-ի գործով» անցնող մյուս ընդդիմադիր գործիչները մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG