Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այս պատվավոր կոչումը շնորհվում է առաջին անգամ:

Այսօր Հրանտ Վարդանյանին հանձնելով կոչումը հավաստող շքանշանը` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա վաստակը երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ:

«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահը շնորհակալություն է հայտնել նման բարձր կոչման համար եւ նախագահին տեղեկացրել իր գործարար նախաձեռնությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG