Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը քննարկում է Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորությունը


Եվրահանձնաժողովում քննարկվում է Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը` տարածաշրջանային մեկուսացման հետեւանքները հաղթահարելու հարցում երկրին օգնելու նպատակով:

Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն հանձնաժողովի արտաքին գործերի կոմիտեում երեկ հայտարարել է, որ Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել «բավարար» ֆինանսավորում գտնել Հայաստանի համար:

«Մինչ օրս Եվրամիությունը որեւէ վստահելի առաջարկ չի արել Հայաստանին ենթակառուցվածքում ներդրումների առումով, որոնք անհրաժեշտ են երկրի մեկուսացումը որոշ չափով մեղմելու եւ նրա զարգացմանը նպաստելու համար», - ասել է նա:

Լանդաբուրուն հայտնել է, որ Եվրահանձնաժողովը 2009-13 թվականներին արեւելյան հարեւաններին օգնելու նպատակով իր պահուստներից 350 միլիոն եվրո ծախսելու թույլտվություն է հայցում Եվրամիության անդամ երկրներից: Այդ գումարի մի մասը, ըստ նրա, կուղղվի Հայաստանում ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը` «տնտեսական զարգացման պայմանների եւ զբաղվածության ապահովման նպատակով»:

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Եվրամիությունը «չի կարող լուծել Հայաստանի բոլոր խնդիրները», եւ որ Երեւանը պետք է լուծի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ առկա խնդիրները, որպեսզի կարողանա սերտացնել կապերը Եվրամիության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG