Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը կնշանակվի Շվեյցարիայում Հայաստանի դեսպա՞ն


Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կարող է նշանակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Այդ մասին, իտալահայկական բարեկամության «Զատիկ» ընկերակցության փոխանցմամբ, շաբաթասկզբին Կաննում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը:

Ըստ նույն աղբյուրի, Ազնավուրը գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի` Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ տեղեկացրել, որ Օբամայի ընտրության օրը պաշտոնական նամակ էր հղել նրան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարվա դեկտեմբերին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին, ինչպես նաեւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին:

Շառ Ազնավուրը Հայաստանի Ազգային հերոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG