Մատչելիության հղումներ

logo-print

Ֆիզիկամաթեմատիկական դպրոցում բացվեցին ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ


«Այբ» կրթական կենտրոնի ծրագրերի ղեկավար Դավիթ Սահակյանը նշեց, որ իրենք, լաբորատորիաները ստեղծելիս, օգտագործել են մի շարք երկրների փորձը, այցելել են աշխարհի լավագույն դպրոցները, չեն անտեսել նաեւ խորհրդային ժամանակաշրջանի ձեռքբերումները:

«Երկար ժամանակ է պահանջվել մինչեւ կարողացել ենք աշխատանքը վերջացնել, քանի որ ներկերը, սեղանները, փորձանոթները, տարբեր նյութերն ու նույնիսկ աթոռները պետք է հատուկ լինեին` համապատասխան ժամանակակից պահանջներին», - ասաց նա` ավելացնելով. - «Դպրոցի սարքավորումներից նաեւ կարող են օգտվել այլ դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ»:

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով, նախարարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի որքան հնարավոր է շատ դպրոցներ ունենան նման լաբորատորիաներ, սակայն նա գիտակցում է, որ դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ:

«Ժամանակից բացի պետք են նաեւ լուրջ գումարներ, սակայն, իմ համոզմամբ, ամենահեշտ գործը ֆինանսներ գտնելն է», - հավելեց նախարարը:

Առաջիկայում «Այբ» հիմնադրամը նախատեսել է նման լաբորատորիաներ ստեղծել Երեւանի Չեխովի անվան դպրոցում եւ Շիրակացու անվան ճեմարանում:


Լիանա Մնացականյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
XS
SM
MD
LG