Մատչելիության հղումներ

Բուշի վրա կոշիկ շպրտած լրագրողը քաղաքական ապաստան է հայցում


Իրաքցի լրագրող Մունտազեր ալ-Զաիդին, ով անցած ամիս Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վրա շպրտեց իր կոշիկները, Շվեցարիայից քաղաքական ապաստան է հայցում:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության` մի փաստաբան Շվեցարական La Tribune de Geneve օրաթերթին հայտնել է, որ Մունտազեր ալ-Զաիդիի ընտանիքը իրեն է դիմել` խնդրելով օգնել համապատասխան դիմումը ձեւակերպելու գործում:

Ալ-Զաիդիի դեմ դատական գործ է հարուցվել` օտարերկրյա պաշտոնյային վնասելու մեղադրանքով եւ իրաքցի լրագրողը կարող է դատապարտվել մինչեւ 15 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG