Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ - թուրքական հաշտեցման ջանքերը»


Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ - թուրքական հաշտեցման ջանքերը:

«Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում... Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին», - «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը:

Նրա խոսքերով` Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը «ավելի մոտ չի եղել», եւ 2009 թվականին կարող է ճեղքում լինել այդ հարցում: Բաբաջանը վկայակոչել է անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցը` նշելով, թե դրանով սկիզբ դրվեց երկու երկրների միջեւ հաշտեցման ջանքերին:

«Ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը 2009-ին սոսկ երազանք չէ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Բարաք Օբաման, ով վաղը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, քանիցս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG