Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Մեր պատանդ պահվող ընկերներն ի վերջո համարվեցին քաղաքական բանտարկյալներ»


Հայ ազգային կոնգրեսի համար առաջնահերթը ոչ թե Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելն է, այլ այն փաստը, որ միջազգային հանրությունը վերջապես ընդունեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: Այս մասին այսօր հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Հայ ազգային կոնգրեսը հասավ իր ամենակարեւոր նվաճմանը` մեր պատանդ պահվող ընկերներն ի վերջո համարվեցին քաղաքական բանտարկյալներ», - լրագրողներին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով հունվարի 15-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեյի` Հայաստան կատարած այցին, Մուսինյանը նշեց. - «Ակնհայտ է, որ ողջախոհությունը իսպառ բացակայում է իշխանությունների մոտ: Նրանք այս օրերին փորձեցին խայտառակ մեթոդներ կիրառելով` նույնիսկ պայմանական ազատ արձակված անձանցից ներման դիմումներ հակաօրինական ձեւով կորզելու միջոցով ցույց տալ որոշակի առաջընթաց, բայց, իհարկե, դա էլ չգործեց»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG