Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը հերքում է Հայաստանին ռուսական զենքի մատակարարման մասին լուրերը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հերքել է Հայաստանին 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները:

«Մենք Գլխավոր շտաբի հետ միասին այդ իրավիճակի հետաքննություն ենք անցկացրել: Մարդը, ում անունը հիշատակվում է ադրբեջանական լրատվամիջոցներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ոչ մի մատակարարում Հայաստան անցած տարի չի իրականացվել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի հետ: Դրանք գաղտնի չեն: Որեւէ հարց այն առնչությամբ, որ նման համագործակցություն է իրականացվում, չի ծագում», - իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG