Մատչելիության հղումներ

A-320-ը վայրէջք է կատարել Հուդզոն գետի վրա


US Airways ավիաընկերության A-320 օդանավը երեկ վթարվել է եւ վայրէջք կատարել Հուդզոն գետի վրա` Նյու Յորքից ոչ հեռու: Պաշտոնական աղբյուրների վկայությամբ` օդանավի բոլոր 155 ուղեւորները եւ անձնակազմը փրկվել են:

Ըստ հաղորդագրությունների, Նյու Յորքի LaGuardia օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց Հյուսիսային Կարոլինա նահանգ մեկնող օդանավը բախվել է թռչունների երամի, ինչի հետեւանքով շարժիչները խափանվել են, եւ օդաչուն ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել գետի վրա: Վայրէջքից հետո ուղեւորները տարհանվել են նավերով եւ նավակներով:

Նյու Յորքի նահանգապետ Դեյվիդ Փաթերսոնը որպես հերոս է բնութագրել օդաչու Չելսի Սալենբերգերին եւ հայտարարել է, թե Նյու Յորքը ականատես եղավ «հրաշքի` Հուդզոնի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG