Մատչելիության հղումներ

Դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ այսօր աճել է եւս 65 կոպեկով եւ հասել մոսկովյան ֆոնդային բորսայում իրականացվող գործարքների պատմության մեջ ամենաբարձր մակարդակին` 32,2 ռուբլի մեկ դոլարի դիմաց:

Եվրոյի փոխարժեքը եւս աճել է` ավելի քան 45 կոպեկով, եւ նույնպես հասել է աննախադեպ մակարդակի` 42,4 ռուբլի մեկ դոլարի դիմաց:

Դեռ 2008 թվականի հուլիսին ամերիկյան մեկ դոլարը Ռուսաստանում արժեր 23,12 ռուբլի, ինչը դոլարի նվազագույն փոխարժեքն էր 1999 թվականից ի վեր: Անցած 6 ամսվա ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը աճել է մոտ 40 տոկոսով:

ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` փորձագետները կանխատեսում են դոլարի փոխարժեքի աճ մինչեւ 35 ռուբլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG