Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի ղեկավարները արձագանքում են Ադրբեջանում օտարերկրյա ռադիոկայանների եթերազրկմանը


Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը եւ ԵԽԽՎ-ի նախագահ Lուիս Մարիա դե Պուչը այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների եթերազրկման առնչությամբ:

Նրանք նշում են, որ «2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրոպայի խորհրդին, պարտավորվեց երաշխավորել խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների անկախությունը, որոնք ժողովրդավարական հասարակության գործունեության պարտադիր նախապայմաններից են»:

«Մենք խորը ափսոսանք ենք հայտնում, որ Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը վերջերս որոշեց չվերականգնել մի շարք արտասահմանյան հեռարձակողների արտոնագրերը: Սա կարող է խոչընդոտներ ստեղծել այս երկրում տեղեկատվության բազմակարծության համար ու վնաս կհասցի Ադրբեջանի ժողովրդի շահերին», - ընդգծում են Եվրախորհրդի ղեկավարները:

«Քանի որ բազմակարծությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմքն է, մենք հույս ունենք, որ ընդունված որոշումը կվերանայվի, եւ կարող են արագորեն քայլեր կատարվել այս իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ինչպես նախկինում, այժմ նույնպես Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օժանդակել Ադրբեջանի իշխանություններին խնդիրը կարգավորելու համար», - ասված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահի եւ ԵԽԽՎ-ի նախագահի համատեղ հայտարարությունում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG