Մատչելիության հղումներ

Վենեսուելան պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ` ի նշան Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի գործողությունների դեմ բողոքի:

Նախագահ Ուգո Չավեսի կառավարության հրապարակած հայտարարությունում ասված է, որ Վենեսուելան նման որոշում է կայացրել պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի իշխանությունների սանձազերծած «դաժան հետապնդումների» համար:

Անցած շաբաթ Վենեսուելայի կառավարությունը վտարել է Կարակասում Իսրայելի դեսպանին:

Չորեքշաբթի օրը ավելի վաղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նույն պատճառով խզելու մասին հայտարարել էր նաեւ Բոլիվիան:

Ըստ հաղորդագրությունների, դեկտեմբերի 27-ից Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունների զոհերի թիվը արդեն անցնում է հազարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG