Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատը 226 միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել բնապահպանության նախարարությունում


Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ բնապահպանության նախարարությունում հայտնաբերվել են շուրջ 226 միլիոն դրամի խախտումներ, հիմնականում` անարդյունավետ ծախսերի պատճառով:

«Գնվել է հիդրոլոգիական նավ 79 միլիոն 931 հազար արժեքով (մաքսային ձեւակերպումն այդքան է ստացվել), այնուհետեւ պետական բյուջեից այս նույն նավի համար պայմանագիր է ձեւակերպվել, եւ գումարը կազմել է 153 միլիոն դրամ, այսինքն գրեթե կրկնակի անգամ ավելի», - խոշոր խախտումներից մեկը ներկայացրեց Զաքարյանը:

Շուրջ 63 միլիոն դրամի խախտումներ են արձանագրվել հանքերի ուսումնասիրության ոլորտում: Բնապահպանության նախարարությունը, ըստ Իշխան Զաքարյանի, պետք է այդ գումարները վերադարձնի պետբյուջե:

«Հանքավայրերի գույքագրման հետ կապված պայմանագիր է կնքվել «Սահակ» կազմակերպության հետ, որը պետք է գույքագրի 133 հանքավայրեր: Արդյունքում գույքագրվել է 74-ը, որի դիմաց կազմակերպությունը ստացել է ամբողջ գումարը եւ այստեղ մեր վերահսկողները հայտնաբերել են 10,5 միլիոն դրամի ծավալային հավելագրում», - որպես օրինակ մեջբերեց վերահսկիչ պալատի նախագահը:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG