Մատչելիության հղումներ

Սոֆիայում հանրահավաքը զանգվածային անկարգությունների է վերածվել


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կայացած բողոքի հանրահավաքը զանգվածային անկարգությունների է վերածվել:

Խորհրդարանի շենքի մոտ անցկացված հանրահավաքի շուրջ 2 հազար մասնակիցները պահանջել են սոցիալիստների կառավարության հրաժարականը` կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման եւ տնտեսական խնդիրները լուծելու անկարողության համար:

Խաղաղ հանրահավաքին, սակայն, հաջորդել են բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, որոնց հետեւանքով, ըստ լրատվական գործակալությունների հաղորդումների, կան վիրավորներ, այդ թվում` իրավապահների շարքերում:

Թեեւ ոստիկանները ցուցարարներից ազատել են հրապարակը, ամբոխը լցվել է հարակից փողոցները` իր ճանապարհին ջարդուփշուր անելով ամեն ինչ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` բուլղարական հեռուստաալիքները ուղիղ եթերով հեռարձակում են տեղի ունեցողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG