Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են Հայաստանին անցյալ տարի 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները:

Ինչպես այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին, «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում»:

Դրոբիշեւսկիի փոխանցմամբ` ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը տվյալ խնդրի առնչությամբ ստացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարցումը, եւ պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի մոտ ապագայում:

Երկուշաբթի օրը նույն հարցով Ադրբեջանի արտգործնախարարություն էր կանչվել Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը, ում ընդունել էր փոխնախարար Արազ Ազիմովը:

Հայաստանը նույնպես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, մասնավորապես, լրագրողներին հայտարարել է, թե «չի հասկանում` որտեղից կարող էին առհասարակ հայտնվել նման տվյալներ», եւ դրանք «ապատեղեկատվություն» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG