Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:

Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG