Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը եւ ժողովրդին


Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշը, Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված, նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` երախտագիտություն հայտնելով Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005 թվականից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում երկրի մասնակցության համար:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Բուշը «առանձնակի գոհունակություն է հայտնել» փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում հայկական ուժերի ցուցաբերած օժանդակության համար:

«Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում», - մասնավորապես, ասված է Ջորջ Բուշի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG