Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր հյուպատոսն այցելել է հայազգի կալանավորներին


Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը շաբաթավերջին այցելել է Լոս Անջելեսի Հյուսիսային շրջանի Ուղղիչ հիմնարկ` հայազգի կալանավորների հետ հանդիպելու եւ նրանց բանտախցային պայմաններին ծանոթանալու նպատակով:

Հյուպատոսության` այսօր տարածած հաղորդարգության համաձայն, խոսելով ավելի քան 30 բանտարկյալների հետ, հայաստանցի դիվանագետը նրանց տեղեկացրել է արտասահմանում գտնվող Հայաստանի քաղաքացիների հանդեպ Գլխավոր հյուպատոսության ունեցած պարտավորությունների մասին եւ հույս է հայտնել, որ, ազատություն ստանալով, կալանավորները պատրաստ կլինեն վերաինտեգրվել հասարակության մեջ եւ դառնալ դրա օրինապահ անդամներ:

Արմեն Լիլոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի զարգացման հնարավորություններին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին: Հանդիպման ավարտին հանդիսավոր ճաշկերույթ է տեղի ունեցել, որտեղ հայկական խորտիկներ են մատուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG