Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 20-ին կժամանեն Երեւան: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ տարածաշրջան այցի շրջանակներում միջնորդները Բաքվում կլինեն հունվարի 19-ին:

«Կախված քննարկումներից` հուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերի ընթացքում», - ասել է Բրայզան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG