Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը ժամը 18:25 վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին այսօր տեղեկացնում է «Հայռուսգազարդ» ընկերության պաշտոնական կայքէջը:

Գազի մատակարարումը դադարեցված էր հունվարի 9-ից` Վրաստանի տարածքով անցնող Ղազախ-Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:

Մինչ աշխատանքների ավարտը Հայաստանի գազամատակարարումը իրականացվում էր ստորգետնյա գազապահեստարանի հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG