Մատչելիության հղումներ

logo-print

Ավարտվել է կալանավորվածներին ծեծի ենթարկելու առնչությամբ ծառայողական քննությունը


Ավարտվել է մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված Արմեն Խուրշուդյանին եւ Գեւորգ Մանուկյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծեծի ենթարկելու մասին հաղորդագրության առիթով նշանակված ծառայողական քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության, Արդարադատության նախարարի` ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանով ստեղծված հանձնաժողովը, պարզել է, որ Արմեն Խուրշուդյանին եւ Գեւորգ Մանուկյանին դեկտեմբերի 23-ին ծեծի ենթարկելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում:

Հաղորդագրության համաձայն` Արմեն Խուրշուդյանը «իր բացատրությամբ հայտնել է, որ իրեն որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, չի հարվածել, չի վիրավորել եւ որեւէ այլ կերպ չի նսեմացրել իր արժանապատվությունը»:

Գեւորգ Մանուկյանը «իր բացատրութամբ խնդրել է իր փաստաբանի կողմից Հայաստանի արդարադատության նախարարին եւ այլ պաշտոնատար անձանց հասցեագրած դիմումները թողնել առանց քննարկման»:

Ծառայողական քննության շրջանակներում` Գեւորգ Մանուկյանի խցում գտնվող Սարգիս Ասատրյանը, Աշոտ Նահապետյանը եւ Էդուարդ Այվազյանը հայտնել են այն մասին, որ Գեւորգ Մանուկյանը խուզարկության ընթացքում գտնվել է միջանցքում, իրենց կողքին եւ այդ ընթացքում վերջինիս ոչ ոք չի հրել, չի հարվածել, չի ծեծել` ոչ խուզարկության ժամանակ եւ ոչ էլ դրանից հետո:

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ բանտախցերում բռնության են ենթարկվել հետընտրական իրադարձություների կապակցությամբ կալանավորվածներից Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը:

Հունվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսը նաեւ տեղեկացրել էր մարտի 1-2-ի առնչությամբ կալանավորված Վարդգես Գասպարիի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG