Մատչելիության հղումներ

logo-print

Թեհրանը սպասում է Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությանը


Իրանի արտգործնախարարությունը պատրաստ է սպասել` տեսնելու, թե արդո՞ք Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները կհանգեցնեն Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությանը Թեհրանի նկատմամբ:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հասան Քաշքավին այսօր լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը սպասում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության «իրական փոփոխության»` Օբամայի վերջին հայտարարությունների համատեքստում:

«Եթե իրական փոփոխություններ տեղի ունենան, Իրանը համարժեք պատասխան քայլեր կձեռնարկի», - հավելել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Ավելի վաղ, Օբաման ամերիկյան ABC հեռուստաընկերությանը ասել էր, թե ցանկություն ունի բարելավել հարաբերությունները Իրանի հետ` նշելով, որ պատրաստ է «նոր մոտեցում» որդեգրել:

Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 1979 թվականից, երբ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատանը ամերիկացիներ պատանդառվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG