Մատչելիության հղումներ

Իսրայելը պահեստային ստորաբաժանումներ է մտցրել Գազայի հատված


Այսօր, Գազայի հատվածում Համաս իսլամիստական խմբավորման դեմ շարունակվող ռազմական գործողությունների 17-րդ օրը, Իսրայելը պահեստային ստորաբաժանումներ է մտցրել պաղեստինյան ինքնավարության տարածք:

Իսրայելական պաշտոնյաները ժխտել են այն կարծիքը, թե պահեստային ստորաբաժանումների մուտքը Գազայի հատված նախանշում է տարածքը կառավարող իսլամիստական խմբավորման դեմ պայքարի նոր փուլը:

Գիշերվա ընթացքում, լրատվական գործակալությունների տվյալներով, Իսրայելական օդուժը 12 մարտական թռիչք է իրականացրել Գազայի տարածքում տեղաբաշխված Համասի ամրակետերի դեմ:

Դեկտեմբերի 27-ից սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 900 պաղեստինցիներ եւ 13 իսրայելցիներ են զոհվել:

Իսրայելը պնդում է, որ իր կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների նպատակն է դադարեցնել Գազայի հատվածից տարիներ շարունակվող հրթիռային եւ ականանետային ռմբակոծությունները հարավային Իսրայելի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG