Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելին կոչ է անում դուրս բերել զորքերը Գազայի հատվածից


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ բանաձեւ է ընդունել, որում Իսրայելի զինված ուժերին եւ «Համաս» խմբավորմանը անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում: Բանաձեւը, որին կողմ են արտահայտվել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, իսկ Միացյալ Նահանգները ձեռնպահ է քվեարկել, կոչ է անում նաեւ Գազայի հատվածից ամբողջությամբ դուրս բերել իսրայելական ուժերը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «լիովին սատարում է» ընդունված բանաձեւը, սակայն ձեռնպահ է քվեարկել, քանի որ սպասում է Իսրայելի եւ «Համասի» միջեւ հրադարարի հաստատման ուղղությամբ Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքներին:

Բանաձեւի ընդունմանը նախորդել էին եռօրյա բանակցությունները Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող երկրների եւ արաբական պետությունների բարձրաստիճան դիվանագետների միջեւ:

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին` Իսրայելը այսօր շարունակել է ռազմական գործողությունները, մասնավորապես` ռմբակոծությունները Գազայի հատվածում:

Ռազմական գործողությունների անցած 13 օրերի ընթացքում զոհվել են ավելի քան 750 պաղեստինցիներ եւ առնվազն 13 իսրայելցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG