Մատչելիության հղումներ

«Գազպրոմէքսպորտ». «Գազի տարանցումը Եվրոպա կվերականգնվի եվրոպական դիտորդների ժամանելուն պես»


Գազի տարանցումը Եվրոպա կվերականգնվի Եվրամիության անկախ դիտորդների Ուկրաինա ժամանելուն պես: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում այսօր հայտարարել է ռուսաստանյան «Գազպրոմէքսպորտ» ընկերության գործադիր տնօրեն Իլյա Կոչեւրինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` հարցը, թե երբ դա կարող է տեղի ունենալ, Կոչեւրինը խորհուրդ է տվել ուղղել Եվրահանձնաժողովին:

Ուկրաինայի փոխվարչապետ Գրիգորի Նեմիրյան, իր հերթին, այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել Եվրամիության դիտորդներին: Նրա փոխանցմամբ` հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG