Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարիի նկատմամբ «բռնություն է կիրառվել»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց, որ նամակ է ստացել մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված Վարդգես Գասպարիից, որում վերջինս հայտնում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել բանտախցում:

«Վարդգես Գասպարիից նամակ ենք ստացել, որում նա հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 10:30-ին իր մոտ ներխուժել են մի խումբ անձինք` մոտ 10 հոգի, եւ նրան ֆիզիկական բռնության են ենթարկել: Ցավոք սրտի, մենք նոր ենք իմանում այս փաստը», - ասաց Զուրաբյանը:

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ բանտախցերում բռնության են ենթարկվել հետընտրական իրադարձություների կապակցությամբ կալանավորվածներից Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբանի հայտարարության հիման վրա նշանակված ծառայողական քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG