Մատչելիության հղումներ

Վրաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2009»-ին


Ավելի վաղ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել Մոսկվայում անցկացվելիք մրցույթին` ռուս-վրացական հակամարտության պատճառով: Նաթիա Ուզնաձեի խոսքով` Եվրոպական հեռարձակողների միությունը մի քանի անգամ խնդրել է Թբիլիսիին փոխել որոշումը, եւ Վրաստանը որոշել է մասնակցել «Եվրատեսիլ 2009»-ին: Վրաստանը, ինչպես մասնակից մյուս երկրները, իր ներկայացուցչին կորոշի նախընտրական փուլի արդյունքում:

«Եվրատեսիլ 2009»-ը կանցկացվի մայիսի 1-16-ը Մոսկվայում: Մայիսի 9-ին կկայանա մրցույթի բացման արարողությունը, մայիսի 12-ին եւ 14-ին կանցկացվեն կիսաեզրափակիչները: Մրցույթի եզրափակիչ փուլը եւ արդյունքների ամփոփումը տեղի կունենան մայիսի 16-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG