Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելը երեք ժամով դադարեցրեց ռազմական գործողությունները Գազայում


Իսրայելը այսօր երեք ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում` պաղեստինյան այդ տարածք մարդասիրական օգնության եւ վառելիքի մուտքը ապահովելու համար:

Ժամանակավոր հրադադարի մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը:

Ինչպես այսօր հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների համակարգման գրասենյակը, Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների 12 օրերի ընթացքում` դեկտեմբերի 27-ից մինչ օրս, զոհվել են 680 պաղեստինցիներ, որոնց շուրջ կեսը`կանայք եւ երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG