Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը


Այսօր աշխարհով մեկ սփռված հայկական բոլոր առաքելական եկեղեցիները Սուրբ Ծննդյան տոնի պատարագ են մատուցում: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Օրհներգությամբ եւ գոհաբանական աղոթքներով այսօր տոնում ենք մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը` ավետելով Աստծո մարդեղության եւ Փրկչի հայտնության բարի լուրը», - պատարագի սկզբում օրվա խորհուրդը մեկնաբանեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Երեկ երեկոյան կայացած ճրագալույցի պատարագով հնչեց Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Մինչեւ չորրորդ դար բոլոր եկեղեցիները Սուրբ Ծննդյան տոնը նշել են միեւնույն օրը` հունվարի 6-ին: Չորրորդ դարից սկսած Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ քրիստոնեական շատ եկեղեցիներ սկսեցին Սուրբ Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին: Որոշ ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG