Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 500 մարդ


Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուց մեկ օր անց Պաղեստինի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով` դեկտեմբերի 27-ից մինչ օրս զոհվել է 507, վիրավորվել` ավելի քան 1500 պաղեստինցի: Ըստ նույն աղբյուրի` 70 պաղեստինցի սպանվել է իսրայելական բանակի ցամաքային գործողության ընթացքում:

Նախարարությունը չի նշում զոհված զինյալների եւ նրանց պարագլուխների թիվը, որոնք սպանվել են Իսրայելի բանակի իրականացրած` անհատական ոչնչացման գործողությունների արդյունքում:

Ռազմական գործողությունների հետեւանքով կորուստներ է ունեցել նաեւ իսրայելական բանակը:

Անցած գիշեր Գազայի հատվածում շարունակվում էր փոխհրաձգությունը:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում շարունակվում էր նաեւ Իսրայելի քաղաքների հրթիռակոծումը:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մի քանի ժամ առաջ հայտարարել է, թե իրենց նպատակը ոչ թե Գազայի օկուպացիան է, այլ Իսրայելի խաղաղ բնակավայրերի 8 տարի շարունակվող ռմբակոծությունների դադարեցումը եւ ահաբեկիչների ոչնչացումը:

Ռազմական գործողությունների հետեւանքով հայերի շրջանում զոհեր չկան:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG