Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 30` 2008-ի ամենահիշվող, ուրախ ու տխուր դրվագները, ամենավառ հերոսներն ու դեմքերը. ամփոփում ու ճանապարհում ենք անցնող տարին:

Դեկտեմբերի 31` Տարվա վերջին հաղորդումը, տարեվերջյան կլոր սեղան` տարվա ամենաակտիվ երիտասարդների մասնակցությամբ: Տոնական եթեր տարեմուտից ժամեր առաջ: Այն, ինչ չեք լսել ողջ տարի:

Հունվարի 1` Աստղային ամանոր` հայկական շոու բիզնեսի ողջ աստղաբույլը` մեր եթերում: Անցած տարին աստղերն են ամփոփում, աստղային մաղթանքներ ու կենացներ: Հայկական Նոր տարին` հայ աստղերի հետ:

Հունվարի 2` Խոհանոցում` հայտնի կանայք են, քաղաքի լքված թաղամասում` տխուր երեխաներ: Ամանորի հակառակ կողմը` տոնն առանց ճոխ սեղանի ու նվերների:

Հունվարի 3` Ամանորյա ավանդույթները մեզանից շատ հեռու: Նոր տարին Հնդկաստանում, Լիտվայում եւ Իտալիայում:

Հունվարի 4` Ռուս մոլոկաններ, եզդիներ ու ասորիներ.
փոքրիկ Հայաստանի փոքրաթիվ ազգերը: Ամանորը նրանց համայնքում:

Հունվարի 5` Նոր տարի, նոր երիտասարդություն, նոր կրթություն: 2009-ի նախարարական ու խորհրդարանական խոստումները:

Հունվարի 6` Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ `
Սուրբ Ծնունդը «Մաքս Լիբերթի»-ի տոնական եթերում:

Ամանորի լավագույն մաղթանքներով` «Մաքս Լիբերթի»


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG